Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:54
Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
|
Հինգշաբթի, 28 Ապրիլի 2022, 13:25
Արմինֆո. Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
|
Շաբաթ, 30 Հոկտեմբերի 2021, 15:06
Արմինֆո. "Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ" (Justice Commandos of the Armenian Genocide - J. C. A. G) խմբի անդամ Համբիկ Սասունյանը, ով 1982 թվականին դատապարտվել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար եւ վաղաժամկետ ազատ է արձակվել, գտնվում է Հայաստանում, հաղորդում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
|
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2019, 11:38
Արմինֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունում: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
|
Չորեքշաբթի, 20 Մարտի 2019, 18:51
Արմինֆո.«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպում՝ օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապես՝ The New York Times-ից:
|